‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’

960

Իսպանական հերթական խաղափուլը այս հանգստյան օրերին ևս հագեցած է հետաքրքիր հանդիպումներով:  «Ալմերիան» իր դաշտում կընդունի «Բարսելոնային», «Ռեալը»՝ «Ռայո Վալյեկանոյին», իսկ «Ռեալ Սոսյեդադը» ՝ «Ատլետիկին»: Բաց մի թողեք այս հանդիպումները:

«Ալմերիա»-«Բարսելոնա»

Նոյեմբերի 8, ժամը՝ 19.00,

Մրցավար՝ Ունդիանո Մալենկո

Այսօր, որոշ ժամանակ անց «Բարսելոնայի» մենամարտը «Սելթայի» դեմ գնահատելն  ավելի  է դժվարացել, քան խաղից անմիջապես հետո: Կարծես, թե կատալոնացիներն ամեն ինչ ճիշտ էին անում, վտանգավոր պահեր էին ստեղծում, անընդհատ հակառակորդի դարպասի մոտ էին, այնուհանդերձ, ինչ-որ բան այն չէր: Մյուս  կողմից էլ, ինչ-որ իմաստով  խորհրդանշական է, որ ամեն ինչ վատ ընթացավ հենց Բարիցոյի բավական հաջող խաղացող թիմի հետ պայքարի ժամանակ. այդ թիմն արժանի էր հաջողության հասնելու «Կամպ Նոու»-ում:

Դրանից հետո կատալոնացիները Ամստերդամում հաղթեցին «Այաքսին» և հիմա պետք է վերականգնեն իրենց հեղինակությունը Պրեմիերայում: Այս աստղային կոլեկտիվը ուղևորվել է Ալմերիա, և մեծ հաշվով չենք կարող վստահորեն ասել, թե ինչ կլինի այստեղ:

Ֆրանսիսկո Ռոդրիգեսը հաջող աշխատանք է կատարում և նրա թիմը, թեև համեստ արդյունքի, այնուհանդերձ, ուրախացնում է իր գեղեցիկ խաղով: Իսկ փորձը ցույց է տալիս, լավ և կայուն խաղ ցույց տալու դեպքում հաղթանակն անպայման կգա: Գուցե ոչ «Բարսելոնայի» հետ խաղում…

«Ռեալ Մադրիդ»-«Ռայո Վալեկանո»

Նոյեմբերի 8, ժամը 23.00, «Սանտյագո Բերնաբեո»

Մրցավար՝ Պերես Մոնտերո

Հերթական խաղափուլը մեզ մադրիդյան դերբի կպարգևի: Սակայն սա երկու ուժեղագույն թիմերի հնչեղ հակամարտությունը չէ, այն ընդամենը համեստ մադրիդյան ակումբի այցելությունն է Հին Աշխարհի ամենահեղինակավոր ակումբին:

Մեծ հաշվով, այս հանդիպումը ոչ մի ինտրիգ իր մեջ չի պարունակում: Վալեկանցիները այս մրցաշրջանում անկայուն են հանդես գալիս, և լրջորեն մտածել, որ այդ անկայունությունը կարող է «Սանտյագո Բերնաբեում» դրական իմաստով վերափոխվել, այնքան էլ տրամաբանական չէ: «Ռեալը» հիանալի ու շատ տպավորիչ խաղ է ցուցադրում՝ հաղթելով իր բոլոր հակառակորդներին: Դժվար թե «Ռայոն» կարողանա Իսպանիային սենսացիա նվիրել:

«Ռեալ Սոսյեդադ»«Ատլետիկո»

Նոյեմբերի 9, ժամը՝24:00

Մրցավար՝ Ալբարես Իսկերդո

Սան Սեբաստիանում երկակի իրադրություն է հիմա. Խաբոգ Արասատեին հեռացրել են, սակայն նոր մարզիչ դեռ չեն նշանակել:  Այդ իսկ պատճառով «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը  կպատրաստեն երկրորդ թիմի մարզիչները:

Մարզչի նշանակման հետ կապված խնդիրը հավանաբար մի փոքր ուշ կլուծվի, իսկ հիմա թիմի հետ աշխատում է Ասյեր Սանտանան, ով էլ կպատրաստի թիմը «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը: Ի դեպ, հավանաբար, հատուկ պատրաստվածություն գործող չեմպիոնի հետ խաղի պետք էլ չէ: Ֆուտբոլիստները պատրաստ են պայքարի: Ուժեղ թիմերի հետ իսկական պայքար մղելու այս թիմի ունակությանը մենք արդեն ծանոթ ենք. «Ռեալի» և «Վալենսիայի» հետ հանդիպումները, որը հյուրերի համար բոլորովին էլ հեշտ չէր, ասվածի վառ ապացույցն է: Ահա «Ատլետիկոն» էլ  ջերմ ընդունելության պետք է  չսպասի՝ պատրաստվելով այս դժվարին հանդիպմանը:

Եվ, իհարկե, այս հակամարտությանը առանջնահատուկ ինտրիգ կհաղորդի Անտուան Գրիզմանը: Երիտասարդ ֆրանսիացին, ում հետ Սան Սեբյաստիանում մեծ հույսեր էին կապում, այս ամռանը շատ անսպասելիորեն նախընտրեց Մադրիդը:Անտուանը դեռևս հեռու է իր լավագույն խաղից, բայց նախորդ խաղափուլում խփած գոլերը պետք է, որ վստահություն հաղորդեն այս ֆուտբոլիստին:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղային օրվա կարևոր հանդիպումներից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Սանտուշ. «Հայաստանի հավաքականին հաղթելու համար պետք է լավ խաղ ցուցադրել»’