Պրոտասևիչը մտադիր է դատական հայց ներկայացնել Ryanair-ին

591

Nexta ընդդիմադիր տելեգրամ-ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը, որին Բելառուսի իշխանությունները բռնել էին Մինսկում ինքնաթիռը հարկադիր վայրէջքի տանելու արդյունքում, հայտարարել է, որ մտադիր է դատի տալ այդ չվերթն իրականացնող ավիաընկերությանը։

Լրագրողը նաև հայտարարել է, որ մտադիր է Քաղաքացիական ավիացիայի միջազգային ИКАО կազմակերպությանը նոր մանրամասներ հաղորդել այդ միջադեպի վերաբերյալ։

Պրոտասևիչը Աթենքից Վիլնյուս էր թռչում այդ չվերթով անցյալ տարվա մայիսին, երբ բելառուսական իշխանությունները օդաչուներին հրահանգել էին ինքնաթիռն իջեցնել Մինսկում՝ դա բացատրելով նրանով, թե, իբր, տեղեկություններ են ստացել, որ ինքնաթիռում ռումբ կա։

Վերջերս ИКАО-ն հանդես է եկել զեկույցով՝ Բելառուսում Ryanair-ի հարկադիր վայրէջքի հետաքննության արդյունքների մասին, որում ասվում է, որ ինքնաթիռում ռումբի առկայության մասին բելառուսական իշխանությունների սուտը կանխամտածված է եղել։ New York Times թերթը գրել է, որ ինքնաթիռի վայրէջքը վերահսկել են Բելառուսի ՊԱԿ աշխատակիցները։

Պրոտասևիչի պնդմամբ՝ օդանավի ականապատման մասին հաղորդագրությունն ուղարկելուն առնչություն ունեն ընդդիմադիր գործիչներ, որոնց ինքն անուն առ անուն կնշի։

Պրոտասևիչը, որի դեմ Բելառուսում էքստրեմիզմի մեղադրանք է ներկայացվել, արդեն նախկինում նշել է այդ անունները պետական ալիքներին տված իր «հարցազրույցներում»։ Nexta-ի նախկին խմբագիրը պնդում է, որ երբ բողոքի ալիքն սկսել է մարել, Սվետլանա Տիխանովսկայայի շտաբում մտածել են ինչ-որ մեկին ուղարկել Բելառուս՝ այդպիսով նրա նկատմամբ կրկին հետաքրքրություն առաջացնելու նպատակով։

Բելառուսի դեմոկրատական ուժերը և Պրոտասևիչի հարազատները բազմիցս հայտարարել են, որ նա իշխանությունների ճնշման տակ ստիպված զրպարտում է իրեն և իր նախկին զինակիցներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն հայտարարել է Բելառուսում ռուսաստանյան զորքերի աննախադեպ կուտակումների մասին
Հաջորդ հոդվածըԲելառուսը դադարեցնում է բեռների ներկրումը Լիտվայից