‘Ջաղինյան. Հանրայինը ընդդիմությանը «ընդհանրապես ցույց է տալիս» (Տեսանյութ)’

3156

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն այսօր Ազգային Ժողով էր ժամանել՝ ներկայացնելու  2013-ին իր ղեկավարած կառույցի գործունեության մասին զեկույցը: Լրագրողների՝ հարցեր  տալու  փորձերից Ջաղինյանը խուսափում էր պատճառաբանութամբ, թե «պատրաստվում է զեկույցին»: Այնուհանդերձ, նիստի մեկնարկից առաջ պարոն Ջաղինյանը համաձայնեց «ոտքի վրա» պատասխանել iLur.am-ի մի քանի հարցերի:

-Ինչո՞ւ Հանրային հեռուստատեսությունը չի լուսաբանում ընդդիմության հանրահավաքները:

-Եթե դուք ուշադրություն դարձնեք, շատ հաճախ մեկնաբանում են, դրա համար, որ դուք ասում եք՝ չկա, իմ կարծիքով, մի քիչ սխալվում եք: Պետք է ուշադիր լինել. եթերում շատ հաճախ կարող եք տեսնել:

-Վերջին շաբաթվա հանրահավաքները լուսաբանվե՞լ են:

Ընդհանրապես, ցույց են տալիս: Վերջին շաբաթվա չէ՝ ընդհանրապես, եթե դուք նայեք, իրանք լուսաբանում են:

-Կարծում եք, որ ընդհանրապես եթերում համամասնությունը պահվո՞ւմ է իշխանական մեծամասնության եւ ընդդիմության գործունեության լուսաբանման հարցում:

-Գիտե՞ք ինչ, լրատվությունը այնպիսի հասկացողություն ա, որ միշտ լինում է, հաճախ ասում են, որ այս կամ այն լրատվամիջոցը կապված ա այս կամ այն մարդու հետ: Բայց միշտ չէ, որ էդպես է:

-Խոսքս Հանրային հեռուտատեսության մասին է:

-Հանրային հեռուստատեսությունը փորձում է, եւ իմ կարծիքով, փոփոխությունները կան, իրանք ակնհայտ են:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքական տանկեր՝ Սիրիայի սահմանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի հանգուցյալ վարչապետ Ժվանիայի աճյունը արտաշիրմման կենթարկվի’