‘Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ փարիզյան հանդիպումը կողմերին կմոտեցնի խաղաղությանը’

938

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ փարիզյան հանդիպումը կողմերին կմոտեցնի խաղաղությանը:

«Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ նրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»,-գրել է Ուորլիքը Թվիթերյան իր միկրոբլոգում:

Նշենք, որ այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ջեյմս Ուորլիքը նաև հրապարակել է այն դահլիճի լուսանկարը, որտեղ պետք է տեղի ունենան բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘Շնորհավորանք հայ ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ’