‘Ջերարդ. Ատում էի Նևիլին ու Ֆերդինանդին, բայց հավաքականում ձևացնում էի, որ այդպես չէ’

1647

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը «Manchester Evening News»-ի հետ զրույցում պատմել է, թե ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ ինչպես է վերաբերվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններ Ռիո Ֆերդինանդին ու Գարի Նևինին:

«Երբ մարզադաշտի թունելում հայտնվում էի Ռիոյի ու Գարիի առջև, մտածում էի ամեն ինչ անել նրանց հաղթելու համար: Այո, մեր հարաբերություններում նաև ատելություն կար: Երբ Անգլիայի հավաքականում հանդիպում էինք, ձևացնում էի, որ նրանք ինձ դուր են գալիս: Բայց երբ ավարտվեցին մեր կարիերաները, սկսեցինք իսկապես ընկերություն անել: 

Ռիոյի նկատմամբ միայն հարգանք եմ տածում: Ինձ դուր է գալիս հեռուստատեսությունում նրա հետ աշխատելը»,- ասել է անգլիացին:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ինքնախաբեություն է մտածելը, որ 37 թվականը չի վերադառնա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Տարոն Մարգարյան. Հոտը ձմերուկի ու սեխի պատճառով է’