‘Ջերրարդ. «Անհավատալի է, որ Սուարեսը «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում չէ»’

875

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդը խոսել է նախկին թիմակցի՝ ներկայումս «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի՝ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում ընդգրկված չլինելու հավանական պատճառների մասին։

«Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ դրան։ Դա մաքուր քաղաքականություն է, այստեղ ֆուտբոլի հետ ոչ մի ընդհանրություն լինել չի կարող, ակնհայտ է, չէ՞։ Նա 31 գնդակ է խփել, աշխարհի ամենաբարդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

Այսպես, ասացեք ինձ, այդ ո՞ր հիմքով նա ընդգրկված չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում։ Սա ֆանտաստիկա է։ Նա պետք է այդ մրցանակի համար պայքարեր Քրիստիանո Ռոնալդուի հետ»,-անգլաիական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ջերրարդը։

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերն արժեն 10-20 եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորես. « Որևէ մեկը չի կարող մոռանալ այն, թե երկար տարիներ ինչ արժեք է ունեցել «Ռեալի» և Իսպանիայի համար Կասիլյասը» ‘