‘Ջոհար Դուդաևի որդին տուգանվել է կեղծ անձնագրեր պատրաստելու համար’

1036

Լիտվայում ավարտվել է չեչեն անջատականների առաջնորդ Ջոհար Դուդաևի որդու դատավարությունը, հաղորդել է Интерфакс-ը: Դատարանի որոշմամբ՝ Դեգի Դուդաևը տուգանվել է 3250 լիտով (մոտավորապես 940 եվրո), որը նա պետք է վճարի մեկ ամսվա ընթացքում:

Չեչեն անջատականների առաջնորդի կրտսեր որդին ձերբակալվել էր 2011 թ. Կաունասում: Նրա մոտ կեղծ անձնագրեր էին հայտնաբերվել: Ավելի ուշ ձերբակալվել էին նաև նրա հանցակիցները:

Դուդաև կրտսերն իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել է, որ անձնագրերը կեղծել է Ռուսաստանում բնակվող ազգականներին օգնելու ցանկությամբ, որ նրանք կարողանան մեկնել Եվրոպա:

Հետաքննության տվյալներով՝ Դեգի Դուդաևն ու իր հանցակիցները լիտվական կեղծ անձնագրերի վաճառքով են զբաղվել: Փաստաթղթերը, որոնք հնարավորություն են ընձեռել ազատ տեղաշարժվել ԵՄ երկրներում, նրանք վաճառել են Ռուսաստանից և Վրասատանից անօրինական ներգաղթյալների շրջանում:

Ջոհար Դուդաևի ընտանիքը նրա մահվանից հետո հաստատվել էր Լիտվայում: Տեղական իշխանությունները, ի հիշատակ չեչեն անջատականների առաջնորդի՝ Վիլնյուսի պուրակներից մեկն անվանակոչելով նրա անունով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անատոլի Չուբայսին տեղափոխել են հիվանդանոց Մոսկվայում’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնը սեռական ոտնձգության աճ է նկատում բանակում’