‘Ջովանի Տրապատոնի. «Հունաստանի հավաքականի հետ աշխատելն ինձ համար պատիվ կլիներ»’

1172

Իռլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ասել է, որ իր համար մեծ պատիվ կլիներ գլխավորել Հունաստանի հավաքականը։  

«Հունաստանի հավաքականի հետ աշխատելն ինձ համար պատիվ կլիներ։ Այն լավ թիմ և հիանալի երկիր է։ Այնուամենայնիվ, ես դեռ որեւէ առաջարկ չեմ ստացել։ Ես Հունաստանում բազմաթիվ անգամներ եմ եղել և երազել եմ այնտեղ աշխատել։ Այնտեղ հիանալի կլիմա է, հիասքանչ ծով և ֆուտբոլն էլ լավ մակարդակի վրա է։

Ես արդեն ճանաչում եմ Հունաստանի հավաքականի շատ խաղացողների և վստահ եմ, որ թիմն անհրաժեշտ ներուժն ունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար։

Ես տեսել եմ նաև Ֆարերյան կղզիների դեմ խաղը և չէի կարողանում հավատալ աչքերիս, սակայն ֆուտբոլում նման բաներ բոլորի հետ էլ պատահում են»,- Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը։  

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հունաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումից հետո (0:1) Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացվել է պաշտոնից։

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Մենք սկսել ենք ձգտել խաղալ ավելի արտիստիկ, ինչը, գուցե, մեզ բոլորովին էլ պետք չէ»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները (տեսանյութ)’