‘Ջո Հարթը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից’

1405

«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը ցանկանում է լքել ակումբը։ Այս մասին հաղորդում է Sportsmail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ջո Հարթը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից։ Հարթի պայմանագիրը «քաղաքաբնակներ»-ի հետ գործում է մինչև 2019 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահը վարձավճարով նախ հանդես եկավ «Տորինո»-ում, հետո «Վեսթ Հեմ»-ում։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական․ Պաուլինյոն վերադարձավ «Գուանչժոու Էվերգրանդ»’
Հաջորդ հոդվածը‘Վիդան խուսափել է «Փառք Ուկրաինային» բացականչության համար որակազրկումից’