‘Ռամոսն արձագանքել է անկախության մասին Պիկեի թվիթին’

2024

 

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն Թվիթերի իր էջում կոչ է արել Կատալոնիայի բնակիչներին խաղաղ անցկացնել անկախության հանրաքվեն։ Նշենք, որ Իսպանիայի կառավարությունն այդ հանրաքվեն անօրինական է համարում։

«Պիկեի թվի՞թը։ Ես գտնում եմ, որ դա լավագույն միջոցը չէ, եթե ուզում ես, որպեսզի հավաքականի հանդիպումներում քեզ չսուլեն։ Որպես ավագ ես հոգ եմ տանում ազգային թիմում լավ մթնոլորտի մասին։ Ես կարծում եմ, որ Պիկեն շատ անհարմար պահի է դա գրել»,- ասել է Ռամոսը։

Հիշեցնենք, որ նախկինում Իսպանիայի հավաքականի խաղերին ֆանատները բազմիցս սուլել են Պիկեի հասցեին։

Նախորդ հոդվածը‘ «Բավարիայի» նախկին չեմպիոնը պաշտպանում է իտալացի մարզչին’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը գերազանցել է Ֆերգյուսոնի նվաճումը’