‘Ռայան Գիգզ. «Չավին կարծես շախմատիստ լինի: Նա միշտ երկու-երեք քայլ առաջ է մրցակցից»’

1182

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի մասին, ով մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԱՊՕԷԼ-ի դեմ խաղին իր 151-րդ հանդիպումն է անցկացրել եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում  և հավասարվել է Գիգզի արդյունքին:

«Դժվար է ուրախանալ, երբ գերազանցում են ռեկորդդ: Սակայն, այն գիտակցումը, որ այդ նվաճումը կրկնել է Չավիի պես ֆուտբոլիստը՝ ստիպում է ավելի լավ զգալ: Չավին կարծես շախմատիստ լինի: Նա միշտ երկու-երեք քայլ առաջ է մրցակցից: 

Իմ կարծիքով նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է, ով խաղում է լավագույն ակումբներից մեկում», — Գիգզի խոսքերն է մեջբերել El Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը‘Կալանավորվել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենը’
Հաջորդ հոդվածը‘Ծծմբային թունավորումից 15-ամյա պատանի է մահացել’