‘Ռանիերին ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալ»-ի դարպասապահին’

2447

«Արսենալ»-ի դարպասապահ Դավիդ Օսպինան հայտնվել է «Նանտ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի նորանշանակ մարզիչ Կլաուդիո Ռանիերին կոլումբիացուն ցանկանում է տեսնել իր թիմում: Իտալացի մասնագետը նաև մտադիր է ձեռք բերել «Ռոմա»-ի կիսապաշտպան Վիլյամ Վենկերին:

28-ամյա դարպասապահի պայմանագիրը «զինագործներ»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Ավարտված մրցաշրջանում Օսպինան լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման և բաց է թողել 22 գոլ:

Նախորդ հոդվածը‘Grand Chess Tour. խաղային երկրորդը օրը Արոնյանի համար ավելի հաջող դասավորվեց’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը մերժել է Դեյվիդ Բեքհեմին պատկանող ակումբի աներևակայելի առաջարկը’