‘Ռաուլը դեկտեմբերի 9-ին կներկայացվի որպես «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ’

849

Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբ, դեկտեմբերի 9-ին պաշտոնապես կներկայացվի որպես այդ թիմի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։

Իսպանացի հարձակվողը նոր թիմում ստացել է իր հարազատ՝ 7 համարի մարզաշապիկը, և ակումբի պաշտոնական էջում կազմակերպել անվանական մարզաշապիկների վաճառք՝ 115 դոլարով:

Ռաուլը ոչ միայն կխաղա «Նյու Յորք Կոսմոսում», այլև կզբաղեցնի ակումբի ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Սասունյան. Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը’