ՌԴ ԱԳՆ․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերով Արևմուտքը «կրակեց սեփական ոտքին»

233

Մերձավոր Արևելքում կատարվողը Արևմուտքի երկրների կողմից անխոհեմ մարտավարության, «սեփական ոտքին կրակելու» դրսևորումն է։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փախնախարար Անդրեյ Ռուդենկոն «Միջազգայն մեծամասնությունը նոր իրողություններում․ տարածաշրջանային փոփոխություններ» V միջազգային համաժողովում։

«Այն, ինչ տեսնում ենք հիմա Մերձավոր Արևելքում, ըստ էության՝ արևմուտքի երկրների անխոհեմ մարտավարության, սեփական ոտքին կրակելու դրսևորումն է»,- ասել է Ռուդենկոն։

Նման մոտեցումը, փոխնախարարի կարծիքով, «մյուս պետություններին ավելի հեռու է վանում նրանցից»։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն ընդունում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջբանակային շփումները ԱՄՆ-ի հետ
Հաջորդ հոդվածըԱՊՀ մասնակից երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը