‘ՌԴ ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչներն իրական սպառնալիքի են վերածվում’

811

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչները իրական սպառնալիք են դառնում ինչպես Բաշար Ասադի ռեժիմի, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար: «Ահաբեկիչները ցամաքում ակնհայտորեն դուրս են մղում, այսպես կոչված՝ «Սիրական ազատ բանակին», ժամանակ առ ժամանակ բախումներ են ունենում այդ բանակի, ինչպես նաև՝ կառավարական զորքերի հետ: Եւ դա իսկական սպառնալիք է թե նրանց համար, ովքեր պայքարում են հանուն Սիրիայի վարչակարգը պահպանելու, թե նրանց, ովքեր ցանկանում են Սիրիան պահպանել որպես աշխարհիկ պետություն՝ բազմակրոն, բազմազգ, սակայն պնդում են, որ ռեժիմը պետք է հեռանա»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպումից հետո:

Նախորդ հոդվածը‘Արգելվել են «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրվող մի քանի արտադրատեսակներ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը նորից մերժեց Տիգրան Առաքելյանի՝ իրեն ազատ արձակելու միջնորդությունը’