‘ՌԴ ԱԴԾ-ն Մերձմոսկվայում ձերբակալել է ԻՊ-ի գրոհայինների’

2046

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընդհատակյա մի կառույց, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Ահաբեկչական խմբավորման բջջի կազմում Հյուսիսային Կովկասի քաղաքացիներ են, որոնց ղեկավարել են օտարերկրյա հրահանգիչներ: Նրանք նպատակ ունեն միավորել բոլոր մուսուլմաններին և կազմավորել «համաշխարհային իսլամական խալիֆություն»:

Ծայրահեղականները ծրագրել էին սեպտեմբերին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրել տրանսպորտում և մարդաշատ վայրերում:

Ուժային կառույցի աշխատակիցները ձերբակալել են բջջի բոլոր անդամներին: Նրանց մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ բավական մեծ հզորության, ատրճանակներ, նռնակներ, կապի միջոցներ և պայթուցիկ պատրաստելու նյութեր:

Գրոհայինները խոստովանել են, որ մտադիր էին ամբոխի մեջ մեխեր պարունակող ռումբեր պայթեցնել:

Հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների տվյալները չեն հաղորդվում:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը վերսկսում է իր աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Ասանժ.Կատալոնիայում հանրաքվեի 700 հազար քվեաթերթիկ են «թռցրել»’