ՌԴ-ի գործողություններն առայժմ ՆԱՏՕ-ի միջուկային ուրվագծի փոփոխություն չեն պահանջում

283

ՆԱՏՕ-ն առայժմ չի տեսնում Ռուսաստանի այնպիսի գործողություններ, որոնք կպահանջեին դաշինքի միջուկային ուրվապատկերի փոփոխություն, սակայն ուշի ուշով հետևում է իրավիճակին։

Այդ մասին հինգշաբթի դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը ժամանելուց հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։

Նա Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին ՌԴ հայտարարություններն անվանել է «անպատասխանատու միջուկային հռետորաբանություն»։ «Դա շատ վտանգավոր է, որովհետև միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Ներկայումս ԱՄՆ-ի 150-ից 200 միջուկային ավիառումբեր են տեղակայված ՆԱՏՕ-ի հինգ ոչ միջուկային երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում։ Սառը պատերազմի ավարտի պահից ԱՄՆ-ն անտեսել է Եվրոպայից իր մարտավարական միջուկային զենքը հանելու բոլոր կոչերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Երաշխիք չկա, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․Արևմուտքը մտադիր է տապալել իշխանությունը Բելառուսում