‘ՌԴ պետդումայում առաջարկում են ամուսնացող զույգին պարտադրել՝ նշել իրենց սեռը’

875

ՌԴ պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Ալեքսեյ Ժուռավլյովը առջարկել է ամուսնացող զույգին պարտադրել՝ հայտարարություն տալիս նշել իրենց սեռը: Օրինագիծը ուղարկվել է ստորին պալատ, հաղորդել է Интерфакс-ը:

«Հայտնի են դեպքեր, երբ ամուսնացողներից երկուսն էլ հարսանեկան հագուստով են եղել, և նրանց տեսքը ոչ երկիմաստ կերպով ակնարկել է, որ ամուսնացողները նույն սեռի մարդիկ են, ինչն արմատապես հակասում է Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքին: Այսպես, նման դեպքեր տեղի են ունեցել՝ Մոսկվայում՝ 2014 թ. օգոստոսի 18-ին, և Սանկտ Պետերբուրգում՝ նոյեմբերի 7-ին»,- պարզաբանել է պատգամավորը:

Բացի այդ՝ Ժուռավլյովը վկայակոչում է լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները, որ «հաճախ երիտասարդներն իրենց ամուսնությունը գրանցելու ժամանակ ներկայանում են ալկոհոլային խմիչքի ուժեղ ազդեցության տակ, անպատշաճ հագուստով (դիմակահանդեսային կոստյումներով, լողազգեստներով և այլն), իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես առանց դրա»:

Առաջին ԼԳԲՏ-ամուսնությունը Ռուսաստանում գրանցվել է Պետերբուրգում՝ սովորական կնոջ և տրանսգենդերի միջև՝ տղամարդու, որն իր կենսաբանական սեռը և փաստաթղթերը փոխելու ընթացքի մեջ է: Ամուսնությունների թիվ 4 պալատում կայացած արարողությանը երկու նորապսակներն էլ ներկայացել էին սպիտակ հարսանեկան զգեստներով: Դա հասարարական մեծ հնչեղություն էր ստացել և քննադատվել ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանների կողմից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խոցված ուղղաթիռի «սև արկղերը» նույնպես դուրս են բերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Անակնկալ՝ «քեռու» համար’