‘ՌԴ Պետդուման վաղը կքննարկի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը’

880

Ռուսաստանի Պետդուման դեկտեմբերի 10-ին կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ փաստաթուղթը: Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից պայմանագրի վավերացումից հետո Հայաստանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Նախատեսվում է, որ դա կլինի արդեն 2015 թվականի սկզբին: Փաստաթուղթն ստորագրվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի գնդակից զոհված ժամկետային ծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի նախկին դեսպան. Եթե Հայաստանում անցկացվի ԵԱՏՄ-ին անդամակցության հանրաքվե, բնակչության մեծամասնությունը «կողմ» կլինի’