‘ «Ռեալը» հետաքրքրված է Չեխի ծառայություններով’

1016

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է լոնդոնյան «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին ձեռք բերելու տարբերակը,- տեղեկացնում է express.co.uk-ն: «Արքայական ակումբը» հնարավոր է 32-ամյա դարպասապահին առաջարկություն անի այս ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայույթուններով:

Հիշեցնենք, որ Չեխը լոնդոնցիների հիմնական կազմում կորցրեց իր տեղը, երբ վարձակալությունից վերադարձավ Տիբո Կուրտուան: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի շարք թոփ-ակումբներ, որոնց թվին են դասվում «Արսենալը», «Ռոման» եւ «Նապոլին»: Այս բոլոր ակումբները պատրաստ են Չեխին իրենց հիմնական կազմում ընդգրկել:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցինեը դատախազին հաղորդում կներկայացնեն Կառավարության հանցավոր գործունեության մասին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ’