‘«Ռեալը» ջախջախեց «Կորնելյային»` 5:0 (տեսանյութ)’

852

Մադրիդի «Ռեալը» կշարունակի պայքարն Իսպանիայի գավաթի խաղարկությունում:

Մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Կորնելյայի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխան խաղում մադրիդցիներն առավելության հասան 5:0 հաշվով, ընդ որում` Կարլո Անչելոտին հանգստի հնարավորություն էր տվել թիմի մի շարք առաջատարներին, այդ թվում նաև Քրիստիանո Ռոնալդուին:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը, մեկական անգամ աչքի ընկան Իսկոն, երկարատև բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձած Խեսե Ռոդրիգեսը և հյուրերի կազմում ինքնագոլ խփեց Բորխա Լոպեսը:

 

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ռեալ»-«Կորնելյա»` 5:0 (ընդհանուր` 9:1)
Գոլերը. Խամես՝ 16, 34, Իսկո՝ 32, Բորխա Լոպես՝ 60 (ինքնագոլ), Խեսե՝ 77:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել Օփրա Ուինֆրիի ստուդիան’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ անընդմեջ հաղթանակն է տանում (տեսանյութ)’