‘«Ռեալի» հերթական տպավորիչ հաղթանակը (տեսանյութ)’

935

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են հիանալի և տպավորիչ հաղթանակներով ուրախացնել իրենց երկրպագուներին:

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Կարլո Անչելոտիի թիմն արտագնա խաղում առանց ավելորդ դժվարությունների հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ: Խաղի արդեն 2-րդ րոպեին մադրիդյան թիմի առաջատար Քրիստիաու Ռոնալդուն, ում համար այս հանդիպումը 700-րդն էր կարիերայում, առաջ մղեց իր թիմին: Նախքան ընդմիջման գնալը «Ռեալը» երկրորդ գնդակը խփեց. 31-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը:

Երկրորդ խաղակեսում ևս «Ռեալի» օգտին գրանցվեց երկու գոլ. 54-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 87-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ժան Սիլվեն Բաբենը` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 22-ական միավոր ունեցող «Բարսելոնան» և «Սևիլյան» տուրի շրջանակում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել: «Գրանադան» մնաց 9 միավորով` 14-րդ տեղում:

 

ԳՐԱՆԱԴԱՌԵԱԼ Մ.

0-4 (0-2)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 2՛, 0-2՝ Խամես Ռոդրիգես 31՛, 0-3՝ Քարիմ Բենզեմա 54՛, 0-4՝ Խամես Ռոդրիգես 87՛

 

ԳՐԱՆԱԴԱ. 13.Ռոբերտո, 2.Ալան Նյոմ, 6.Ժան-Սիլվեն Բաբին, 22.Դիմիտրի Ֆուլկյե, 24.Ջեյսոն Մուրիլյո, 14. Էդդի (8.Խավի Մարկես, 46), 16.Մանուել Իտուռա, 17.Աբդու Սիսոկո, 20.Խուան Կառլոս, 18.Ջոն Կորդոբա (23.Ռուբեն Ռոչինա, 65), 29.Իսաակ Սքսես (9.Յուսեֆ Էլ Արաբի, 50)

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (17.Ալվարո Արբելոա, 38), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 19.Լուկա Մոդրիչ (6.Սամի Խեդիրա, 76), 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 83), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

 

Զգուշացում՝ Էդդի 39՛ (Գ), Լուկա Մոդրիչ 43՛ (Ռ), Ալվարո Արբելոա 90՛ (Ռ)
Մրցավար՝ Խոսե Լուիս Գոնսալես (Իսպանիա)

 

33

ԳՆԴԱԿԻ %

67

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

18 (8)

19

ՏՈՒԳԱՆՔ

9

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Գրանադա»-«Ռեալ» հանդիպումը հոբելյանական է մադրիդյան թիմի առաջատար Քրիստիանո Ռոնալդուի համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ «Չելսի»-«ՔՊՌ» խաղում ուժեղը լոնդոնցիներն էին (տեսանյութ)’