‘«Ռեալի» շարունակում է իր հաղթարշավը (տեսանյութ) ‘

779

Մադրիդի «Ռեալի» անպարտելի հանդիպումների շարքը շարունակվում է: Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Կարլո Անչելոտիի սաները արտագնա խաղում առավելության հասան «Մալագայի» նկատմամբ:

«Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն այս խաղում գոլեր չխփեց, սակայն դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: 18-րդ րոպեին պորտուգալացի հարձակվողի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 83-րդ րոպեին Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Գարեթ Բեյլը: «Մալագային» հաջողվեց միայն կրճատել տարբերությունը. 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Սանտա Կրուսը: Նշենք նաև, որ հյուրերը հանդիպումն ավարտվեցին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Իսկոն: 

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալագան» մնաց 21 միավորով` դեռևս 4-րդ տեղում:

 

 

ՄԱԼԱԳԱՌԵԱԼ Մ.

1-2 (0-1)

MC

 

0-1՝ Քարիմ Բենզեմա 18՛, 0-2՝ Գարեթ Բեյլ 83՛, 1-2՝ Ռոկե Սանտա Կրուս 90՛

 

ՄԱԼԱԳԱ. 1.Իդրիս Կամենի, 3.Վելիտոն, 18.Ռոբերտո Ռոսալես, 19.Արթուր Բոկա, 21.Սերխիո Սանչես (15.Մարկոս Անխելերի, 67), 14.Ռեսիո (28.Խուանպի Անոր, 78), 17.Դուդա (10.Ռիկարդո Օրտա, 65), 30.Սերխի Դարդեր, 7.Սամու, 9.Ռոկե Սանտա Կրուս, 29.Սամու Կաստիլյեխո

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (2.Ռաֆայել Վարան, 85), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ (14.Խավյեր Էրնանդես, 89), 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (24.Ասյեր Իլյարամենդի, 73)

 

Զգուշացում՝ Սերխի Դարդեր 30՛ (Մ), Վելիտոն 90՛ (Մ), Տոնի Կրոոս 43՛ (Ռ), Իսկո 71՛ (Ռ), Մարսելո 80՛ (Ռ)
Հեռացում՝ Իսկո 86՛ (Ռ)
Մրցավար՝ Ինյակի Բիկանդի (Իսպանիա)

 

42

ԳՆԴԱԿԻ %

58

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

21 (9)

16

ՏՈՒԳԱՆՔ

11

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

7

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Հերտային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ն անընդմեջ հաղթանակների թվով ռեկորդ է սահմանել’