‘«Ռեալ»- «Բարսելոնա». Հանդիպում, որն արժե միլիարդ դոլար’

1517

Էլ կլասիկոյից  առաջ փորձենք ներկայացնել, թե որքան արժեն «Ռեալն» ու «Բարսելոնան» և ինչ ֆինանսական դիրքում են:

Շահույթներ և պարտքեր

Իսպանական գրանդերը շարունակում են ամրապնդել իրենց ֆինանսական դիրքերը ոչ միայն ներքին, այլև համաշխարհային շուկայում՝ ներգրավելով  ասիական և Մերձավոր Արևելքի ներդրողնեին: Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» անցած մրցաշրջանում ստացել է ռեկորդային՝ 603,9 մլն եվրոյի շահույթ: Անցած տարվա համեմատությամբ շահույթն ավելացել է 10,9, իսկ մաքուր շահույթը՝ 4,4 տոկոսով (38,5 մլն եվրո): «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսիի խոսքով, մադրիդյան ակումբը  տասներորոդ տարին անընդմեջ դառնում է ամենաշահութաբեր և բարեկեցիկ ֆուտբոլային բրենդը ողջ աշխարհում: Արդյոք կա առիթ այս ամենին կասկածելու: Իհարկե, կա:

Ամեն անգամ մադրիդցիների պարտքերի տարբեր թվեր են հրապարակվում, և այս գործոնը կարող է արմատապես փոխել ակումբի ֆինանսական հաշվեկշիռը: Եթե Պերեսը ոգևորված հաղորդում է, որ «Արքայական ակումբի» պարտքերի տոկոսը նվազել է 21-ով՝ հասնելով 71,5 մլն եվրոյի, ապա «Ռեալի» արժեքների պաշտպանության ընկերակցության նախագահ Կառլոս Մենդեսը հայտարարության համաձայն՝ պարտքերը լրիվ ուրիշ թիվ են կազմում.«Անցած տարի «Ռեալի» պարտքը կազմել է 540 մլն եվրո, իսկ հիմա այդ թիվը հասել է 602 միլիոնի: Այստեղ հաշվի են առնվում ակումբի բոլոր վարկերը»: Ո՞ւմ հավատալ:

«Բարսելոնայի» շահույթը 2013-2014 թթ. մրցաշրջանի արդյունքով նույնպես աճել է՝ սահմանելով ներքին ռեկորդ և հասնելով 530 մլն եվրոյի: Նշենք, որ այն 75 մլն-ով պակաս է այդ նույն ժամանակաշրջանի «Ռեալի» շահույթից: Դեռևս ամռանն այդ մասին հաշվետվություն ներկայացրեց ֆինանսական գծով ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսը:  Իսկ ահա մաքուր եկամտի չափով կատալոնական ակումբը գերազանցում է մադրիդցիներին՝ 41 միլիոնը ընդդեմ 38,5-ի:

Իսկ որքա՞ն պարտքեր ունի այս ակումբը:  2014 թվականի հունիսի 30-ի տվյալներով, դրանք  կազմում են 287 մլն եվրո (կրճատվել է 44 մլն եվրոյով): Եթե այս թվերը ճիշտ են, ապա սա կարելի է համարել կատալոնական ակումբի կոմերցիոն ծառայությունների իսկական հաղթանակը. դեռևս մի քանի տարի առաջ «Բարսելոնայի» պարտքի ընդհանուր թիվը գերազանցում էր 550 մլն եվրոն:

Ամառային գնումներ

Ապրիլի 16-ին Իսպանիայի գավաթի շրջանակում Վալենսիայում տեղի ունեցած և «Ռեալի» հաղթանակով (2:1) ավարտված վերջին «կլասիկոյից» ի վեր, թիմերը մի քանի նշանակալի ձեռքբերումներ են ունեցել: Իրենց խաղային խնդիրների լուծման հետ մեկտեղ թե մադրիդցիները, թե կատալոնացիները մտածել են նաև կոմերցիոն շահի մասին. չէ՞ որ խաղը դիտելն ավելի հետաքրքիր է դառնում, երբ թիմերի կազմում հայտնվում են նոր պերսոնաժներ: Այդպես չէ՞:

«Ռեալը»արդեն քանի տարի  է գլխավորում է տրանսֆերների վրա ամենաշատ միջոցներ ծախսած ակումբների վարկանիշային աղյուսակը: Այսպես, մարզական միջազգային հետազոտական կենտրոնի տվյալներով  (CIES), 2008-2014 թթ. ամառային տրանսֆերների վրա ծախսած գումարով «Արքայական ակումբը» մոլորակում ամենառաջինն է՝ 750մլն եվրոյով: Սակայն այս տարի «Ռեալը» բավարարվեց մի երկու խոշոր գնումով միայն: 117,5 մլն եվրո ծախսվեց, որից 20 մլն-ն Տոնի Կրոսի, 80 միլիոնը՝ Խամես Ռոդրիգեսի, 2,5 միլիոնը ՝Խավիեր Էռնանդեսի և 10 միլիոնը Կեյլոր Նավասի ձեռք բերման համար: Միաժամանակ, որը շատ զարմանալի է, իր խաղացողների վաճառքից մադրիդցիներն աշխատեցին 114 մլն եվրո: Այսպիսով,  ընդհանուր առմամբ, «Ռեալի» ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գերմանական հեղինակավոր transfermarkt.de պորտալի տվյալներով կազմում է 673 մլն եվրո:

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գումար չխնայեց իր թիմն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներով համալրելու համար և ծախսեց 157 մլն եվրո: Սա ակումբային ռեկորդ է:

Կատալոնացիները բավական թանկ վճարեցին Լուիս Սուարեսի (81 մլն 250 հազար),պաշտպաներ Տոմաս Վերմալենի (10մլն եվրո), Դուգլաս Պերեյրայի (4մլն), Ժերեմի Մատյոյի (20 մլն), կիսապաշտպան Իվան Ռակիտիչի (18 մլն), դարպասապահներ Կլաուդիո Բրավոյի (12 մլն) և Մարկ-Անդրե Շտեգենի (12 մլն) ձեռքբերման համար: Եվս 10 մլն էլ ծախսվել է տարբեր պարգևավճարների համար: Իր ֆուտբոլիստների վաճառքից ակումբն աշխատել է 79 մլն եվրո. ակումբը լքել են կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը («Չելսի», 33 մլն), Ջովանի դոս Սանտոսը («Վիլյառեալ», 1,5 մլն), հարձակվողներ Բոյան Կրկիչը («Սթոք Սիթի», 1,8 մլն) և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ», 42,5 մլն):

Այսպիսով, «Բարսելոնայի» տրանսֆերային արժեքը transfermarkt.de պորտալի տվյալներով ընդհանուր առմամբ կազմել է 611 մլն եվրո:

Միլիարդների արժողությամբ մեկնարկային կազմեր

Հաջորդ հարցն այն է, թե ո՞ր թիմն առավել թանկ մեկնարկային կազմ  դուրս կբերի խաղադաշտ:

«Ռեալի» համար գլխավոր խաղային և «ֆինանսական» կորուստը Գարեթ Բեյլի բացակայությունն է, ով ստիպված կլինի բաց թողնել այս հանդիպումը վնասվածքի պատճառով (80 մլն եվրո): Մեծ հարցականի տակ է նաև Սերխիո Ռամոսի մասնակցությունը (45մլն): Նշենք, որ վերջինս բաց է թողել «Արքայական ակումբի» վերջին երկու հանդիպումները, սակայն «կլասիկոյին» նրա մասնակցությունը լրիվ հավանական է: Հավանական մեկնարկային կազմը, որ կարող է ներկայացնել Կառլո Անչելոտին մոտավորպես կազմում է  451 մլն եվրո:

«Բարսելոնային», ընդհակառակը, մեծ եվրոպական պրեմիերա է սպասվում. խաղադաշտ դուրս կգա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ում գինն իջավ մինչև 60 մլն եվրո: Այս ֆուտբոլիստի որակավորման ժամկետն արդեն այսօր ավարտվում է, և նա պատրաստվում է «կապտանռնագույնների» կազմում խաղադաշտ դուրս գալու: Այսպիսով, Լուիս Էնրիկեն մի փոքր առավելություն է ստանում. նրա մեկնարկային թիմի կազմը  460 մլն եվրո է: Խաղադաշտ դուրս եկող այս երկու թիմերի արժեքը մոտենում է ֆանտաստիկ մեկ միլիարդ եվրոյին

 

«Կլասիկո», թե շոու ընտրյալների համար

Հոկտեմբերի 16-ին «Սանտյագո Բերնաբեո» մարզադաշտի դրամարկղներում սկսվեց «կլասիկոյի» տոմսերի վաճառքը և այն ավարտվեց ընդամենը 20 րոպեում…Բոլոր տոմսերը վաճառվեցին: Այս հանդիպման ամենաէժան տոմսն արժեր 56 եվրո, իսկ ամենաթանկը՝ 272 եվրո:

Նոր հրապարակներ «գլադիատորների» համար

Այսպիսով, «Ռեալի» տնային մարզադաշտը՝ «Սանտյագո Բերնաբեուն», ոչ  միայն ի վիճակի չէ տեղավորելու «Էլ Կլասիկոն» դիտելու ցանկություն հայտնած բոլոր երկրպագուներին, այլև հանդիսատեսի համար հարմարավետություն չի ապահովում: Վերջին տվյալներով «Արքայական ակումբի» ղեկավարությունը դիտարկում է տնային մարզադաշտի վերակառուցման հարցը: Ըստ տեղեկությունների՝ մարզադաշտի վերակառուցումը պետք սկսվեր դեռևս ամռանը, սակայն որոշ խնդիրների պատճառով այն դեռևս չի սկսվել:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերակառուցման համար գումար կտրամադրի խոշոր նավթային ընկերություններից մեկը: Վերակառուցման գինը կկազմի 500 մլն եվրո: Հայտարարված նախագիծը կազմելու իրավունք է ստացել գերմանական  GMP Architekten ընկերությունը, L35 իսպանական ճարտարապետական ստուդիան և Ribas&Ribas-ը: Սա կլինի բոլոր հարմարաություններով ու ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզադաշտ: 

 

Կատալոնացիների ծրագրերը ոչ մի բանով չեն զիջում: «Էլ կլասիկոյի» անցկացման երկրորդ մարզադաշտը՝ «Նոու կամպը» բարոյապես և ֆիզիկապես ավելի շատ է մաշվել, քան «Սանտյագո Բերնաբեուն»: Այս մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին և մինչ оրս գործնականում չի վերակառուցվել:

«Կապտանռնագույնները» վերակառուցման մանրամասները քննարկել են 2014 թվականի գարնանը. Մարզադաշտի նոր տարողությունը կկազմի 105 053 հանդիսատես: Այս հզոր կառույցի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2017թ. ամռանը, իսկ ավարտը՝ 2021 թվականին է:

Այս գործընթացը միայն ֆուտբոլային оբյեկտի կառուցումով չի սահմանափակվի. մարզադաշտի հետ միասին կկառուցվի մի ողջ համալիր: Նախատեսվում է  նոր, 12 հազար տարողությամբ ծածկած մարզադաշտի, սառցե պալատի, սոցիալական և կոմերցիոն տարածքների, գրասենյակների, նոր ակումբային ակադեմիայի և 5 հազար տեղանոց ավտոկանգառի կառուցում: Այս ամենի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը դեռևս գաղտնի է:

 

Նախորդ հոդվածը‘Մերձմոսկվայի նախկին նախարարի ֆրանսիական հյուրանոցների վրա կալանք է դրվել’
Հաջորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյան. Անել էսօրվա հնարավորը՝ նշանակում ա հասնել նրան, որ վաղն ավելի շատ բան դառնա հնարավոր ‘