‘«Ռեալ»-ը, «Յուվենթուս»-ը և «Ման. Յունայթեդ»-ը պայքարում են շվեյցարացի հարձակվողի համար’

1672

Մադրիդի «Ռեալ»-ը, Թուրինի «Յուվենթուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայքարում են «Բազել»-ի հարձակվողի համար: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով, եվրոպական ֆուտբոլի գրանդները հետաքրքրված են ավստրիական «Ռեդ Բուլ»-ի հարձակվող Դիմիտրի Օբերլենի ծառայություններով, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Բազել»-ում:

Հետաքրքրական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ, քանի որ նրա և «Ռեդ Բուլ»-ի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է:

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ն ակումբի անհաջողությունների մեջ մեղադրում է Գրիզմանին’
Հաջորդ հոդվածը‘«Նապոլիին» կասկածում են մաֆիայի հետ կապերի մեջ’