‘«Ռեալ»-ն անընդմեջ հաղթանակների թվով ռեկորդ է սահմանել’

852

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության է հասել «Մալագա»-ի նկատմամբ:

Այսպիսով՝ արքայական ակումբը բոլոր մրցաշարերում տարել է 16-րդ անընդմեջ հաղթանակը՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Մադրիդցիների հաղթական շարքի նախորդ ռեկորդը հավասար էր 15 խաղի, որը թիմը գրանցել էր Միգել Մունյոսի (1961-ին) և Ժոզե Մոուրինյոյի (2011-ին) գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Opta Spօrts-ը:

Հավելենք, որ «Ռեալ»-ը վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնա»-ին գերազանցում է 5 միավորով: Կատալոնական ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» շարունակում է իր հաղթարշավը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մանուել Նոյերը շարունակում է ցուցադրել իր ունակությունները (տեսանյութ)’