‘«Ռեալ Սոսիեդադ»-ի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մոյեսի հետ’

826

«Ռեալ Սոսիեդադ»-ի նախագահ Խոկին Ապերիբայը Լոնդոնում հանդիպում է ունեցել Դևիդ Մոյեսի հետո, որպեսզի վերջինիս հետ բանակցություններ վարի իսպանական ակումբի ղեկը ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Իսպանական ակումբը նախատեսում է հրաժարվել ներկայիս գխավոր մարզիչ Խագոբա Արասատեի ծառայություններից, և արդեն զբաղված է նոր մարզչի փնտրտուքներով: Ի դեպ, իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ 51-ամյա մասնագետը մերժել է իսպանական ակումբի կողմից արված առաջին առաջարկը: Շոտլանդացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտեր»-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսիեդադ»-ի նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուներն են Թոմաս Թուխելը, Խուանդե Ռամոսը և Պեպե Մելը:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Կանտոնա. «Ինձ դուր են գալիս այն մարզիչները, ովքեր ունեն բնավորություն և խարիզմա, Բյելսայի և Մոուրինիոյի նման»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը’