‘Ռեյնան պայմանագիր չկնքեց «Նապոլիի» հետ’

2652

«Նապոլին» և թիմի դարպասապահ Պեպե Ռեյնան չկարողացան պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ, ուստի 2018-ի ամռանը՝ գործող պայմանագրի ավարտից հետո, իսպանացին կհեռանա ակումբից։

Ինչպես հաղորդել է Premium Sport-ը, Ռեյնայի ներկայացուցիչները մտադիր չեն նահանջել իրենց պահանջներից, այն է՝ տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ, ինչին կտրականապես դեմ է նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։

34-ամյա դարպասապահը 3 մրցաշրջան պաշտպանել է «Նապոլիի» գույները՝ հանդես գալով 135 մենամարտերում։

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ դիրքորոշում ունեն«Չելսի»-ի ղեկավարները’
Հաջորդ հոդվածը‘Միհրան Հարությունյանը արդյոք ծեծե՞լ է Մոսկվայում բնակվող մոդելին’