‘Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի լավագույն մարզիչ’

887

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արժանացել է Էնցո Բեարզոտի անվան մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է Իտալիայի լավագույն մարզիչ ճանաչված մասնագետին։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն եւ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին։

«Շատ մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, քանի որ Էնցոն ինձ հնարավորություն է տվել առաջին անգամ 1984-ին խաղալ Իտալիայի հավաքականում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բեարզոտի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 1982-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Լեգենդար մարզիչը մահացել է 2010-ին 83 տարեկանում։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘ «Տոտենհեմը» ամենամեծ շահույթն է ունեցել’