«Ռոմայի» ֆուտբոլիստները դժգոհ են Մոուրինյոյից

232

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից, հաղորդում է radioradio.it-ը։

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո հռոմեական թիմի ֆուտբոլիստները 60-ամյա մասնագետի հետ ունեցել են բաց վիճաբանություն խաղի ժամանակ ընտրած մարտավարության հարցով։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնության երեք տուրից հետո «Ռոման» 1 միավորով 18-րդ տեղում է, ինչը վատագույն սկիզբն է առաջնությունում թիմի համար 1950 թվականից։

Նախորդ հոդվածըԴոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերը խոցել են երկու ԱԹՍ
Հաջորդ հոդվածըՌիթեր․ ԱՄՆ գեներալները ՌԴ-ի հետ հակամարտություն թույլ չեն տա