‘Ռոնալդինյոյի 14-ամյա որդին պայմանագիր է կնքել «Կրուզեյրո»-ի հետ’

955

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեսը, դարձել է «Կրուզեյրո»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 14-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է 6 տարով: Նա հանդես կգա «Կրուզեյրո»-ի պատանեկան թիմում:

Նշենք, որ Մենդեսն ավելի վաղ հաջող փորձաշրջան էր անցել թիմում, սակայն գաղտնի էր պահել այն փաստը, որ Ռոնալդինյոյի որդին է:

Նախորդ հոդվածը‘Ինիեստան հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերը՝ պրոֆեսիոնալ երկարակեցության գաղտնիքների մասին’