‘Ռոնալդուն անպարկեշտ բառերով վիրավորել է «Ռեալի» երկրպագուներին’

974

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վիրավորել է թիմի երկրպագուներին Իսպանիայի առաջնության 27-ր տուրի՝ «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ:Այս մասին գրում է իսպանական «Marca»-ն:

Հանդիպման 36-րդ րոպեին, երբ մադրիդցիները հաղթում էին երկու գնդակի առավելությամբ, մարզադաշտում գտնվող որոշ երկրպագուներ դժգոհ էին պորտուգալացի ֆուտբոլիստի խաղից և պահվծքից:

Ի պատասխան «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաներից հնչած սուլոցների պորտուգալացին նրանց կոչել է անպարկեշտ բառերով, ինչը արձանագրել են «La Sexta» հեռուստաընկերության տեսախցիկները:

Նախորդ հոդվածը‘Այսօր Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը եւ Կարեն Միրզոյանը հանդիպել են Անջեյ Կասպշիկի հետ’