Ռոնալդուն շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում

306
Soccer Football - Saudi Pro League - Al Nassr v Al Shabab - KSU Stadium, Riyadh, Saudi Arabia - May 23, 2023 Al Nassr's Cristiano Ronaldo celebrates scoring their third goal REUTERS/Ahmed Yosri

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի (PFL) 16-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունեց «Ալ Ռիյադին» և առավելության հասավ 4-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի և ասիստի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Սադիո Մանեն աչքի ընկավ երկու ասիստով, իսկ Անդերսոն Տալիսկան դարձավ դուբլի հեղինակ:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը: 38-ամյա հարձակվողը կատարել է 8 գոլային փոխանցում և այդ հաշվարկում հետ է մնում միայն «Ալ Տավունի» իսպանացի կիսապաշտպան Ալվարո Մեդրանից (9):

«Ալ Նասրը» 37 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատար «Ալ Հիլալին» զիջում է 7 միավորով:

Նախորդ հոդվածըԱ Սերիա. «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին»
Հաջորդ հոդվածըԱլոնսոն խոսել է իր ապագայի մասին