‘Ռոնալդու. Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար’

2020

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանին նվազագույն հաշվով հաղթելուց հետո նշել են, որ հայերը փակ ֆուտբոլ են խաղացել, դրա համար էլ հեշտ հանդիպում չի ստացվել:

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, ըստ միակ գոլի հեղինակ Կրիշտիանու Ռոնալդուի, կարեւորն այն է, որ իրենք հաղթանակով են ավարտել խաղը:

«Հայաստանը միայն պաշտպանվում էր ու վճռական գործողությունների չէր դիմում: Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար»,- ասել է Ռոնալդուն:

Միգել Դանին նշել է, որ հայերի փակ ֆուտբոլը իրենց համար դժվարություններ է ստեղծել, բայց իրենք պատվով կատարել են առաջադրանքը ու շարունակում են պայքարել եզրափակչի ուղեգրի համար:

«Ալբանիայից կրած պարտությունից հետո մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք: Հայերի դեմ խաղում ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ու շարունակել լավ ելույթներն ընտրական փուլում»,- սա էլ Ռիկարդո Կարվալիոյի կարծիքն է:

Նախորդ հոդվածը‘G20 Բրիսբենում. Տնտեսական բարեփոխումներ և ճգնաժամ Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ-ների մտահոգող վիճակագրություն’