‘Ռոջերս. «Հույս ունենք` Ռոնալդուն այս խաղում շատ գոլեր չի խփի»’

816

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Ռեալի» հետ հանդիպումից ունեցած սպսումներին: Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ռոջերսը նաև գովեստի խոսքեր է ասել մրցակցի առաջատար Քրիստիանու Ռոնալդուի հասցեինն և հույս հայտնել, որ վերջինս շատ գոլեր չի խփի:

««Սանտյագո Բեռնաբեուն» հրաշալի մարզադաշտ է: Աշխարհի լավագույն վայրերից մեկն է: Երբ դուք մրցում ենք լավագույնների հետ, դա պայքարելու հնարավորություն է:  Մենք այստեղ չենք եկել պարտության ակնկալիքով:

Ռոնալդուն այս պահին աշխարհի լավագույն խաղացողն է: Միայն նրա խաղը շատ բան կարող է ասել «Ռեալի» մասին: «Ռեալը» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ ունի` Բենզեման, Իսկոն, Մոդրիչը, Կրոսը, բայց Ռոնալդուն այս թիմի հիմքն է: Մենք հույս ունենք, որ այս խաղում նա շատ գոլեր չի խփի»,-Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Նախորդ հոդվածը‘Սուարես. « Իմ խաղը չհամակարգված էր և անփույթ»’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ փողերով են վճարում նաիրիտցիների աշխատավարձը. Քննարկում ԱԺ-ում ‘