‘Ռուբեն Հակոբյան. Եռյակը Սերժ Սարգսյանի հայտարարությանն իր գնահատականը կհնչեցնի վաղը’

1196

Ընդդիմադիր եռյակը 12 կետի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանն իր գնահատականը կհնչեցնի վաղը, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, քանի որ 12 կետի առնչությամբ պահանջներ են ներկայացվել չորս ուժերի` «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի կողմից, դիրքորոշումը ևս պետք է միասնական լինի: «Եվ այդ դիրքորոշումը կհնչեցվի վաղը` հերթական աշխատանքային հանդիպումից հետո»,- նշել է պատգամավորը:

«Իշխանությունները բազմիցս խոստացել են պայքարել կոռուպցիայի դեմ, վերացնել մոնոպոլիաները, անցկացնել ազատ ընտրություններ, բայց այս խոստումներից որևէ մեկը չի կատարվել, հետևաբար` մեզ համար հիմա շատ դժվար է միանշանակ ընկալել Սարգսյանի հարցազրույցը»,- ընդգծել է քաղաքական գործիչը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցում է ԱՊՀ երկրների ՊՆ խորհրդի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Փիլիսոփաներիս» տեսեք…’