‘Ռումինիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա ընտրությունների երկրորդ փուլում’

847

Ռումինիայում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կիրակի կայացած ընտրություններում հաղթող չի եղել: Այսպիսի արդյունքներ է ներկայացրել ԿԸՀ-ն, ինչը լիովին համընկնում է էքզիթ-փոլի և կուսակցությունների ընտրական շտաբներում ձայների հաշվարկի տվյալներին:

Ինչպես և սպասվում էր, առաջատար դիրքերում է գործող վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Վիկտոր Պոնտան, որն ստացել է քվեների 37,5 %-ը: Երկրորդ փուլում նա, ամենայն հավանականությամբ, կմրցի գերմանախոս փոքրամասնության ներկայացուցիչ Կլաուս Յոհանիսի հետ, որը ստացել է 30 %-ից քիչ ավելի ձայն: «Ես միակ թեկնածուն եմ, որը դուրս չի մնացել ընտրապայքարից և կարող է երաշխավորել արդարադատություն, անկախություն և օրենքի գերակայություն»,- հայտարարել է վերջինս:

Պոնտան շեշտը դնում է սոցիալական ծրագրերի վրա և վայելում այն ընտրողների աջակցությունը, ովքեր դժգոհ են «գոտիները ձգելու» քաղաքականությունից: Իսկ Յոհանիսը խոստանում է անցկացնել տնտեսական բարեփոխումներ և հատուկ ուշադրություն դարձնել Եվրոպայում Ռումինիայի իմիջին:

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 16-ին: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան, ԵՄ-ն և ԱՄՆ-ը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները Լուգանսկում և Դոնեցկում ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի նախագահին տեղափոխել են հիվանդանոց՝ վարակի կասկածով’