‘Ռումինիա. նախագահ Կլաուս Յոհանիսն անցնում է իր խոստումների կատարմանը’

1380

Ռումինիայի սահմանադրական դատարանը ուրբաթ օրը հաստատել է անցյալ կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի նոր նախագահ է ընտրվել Սիբիու քաղաքի քաղաքապետ, 55-ամյա էթնիկ գերմանացի Կլաուս Յոհանիսը:

Իր գլխավոր ջանքերը Յոհանիսը խոստացել էր գործադրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Եւ ահա, սկսվել են կոռուպցիոներների առաջին ձերբակալությունները:

Առաջին «ծիծեռնակը» դարձել է Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Ալինա Բիկան:

Դեռևս արդարադատության նախարարության պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնելիս Բիկան, որպես կաշառք, ստացել է հողատարածք: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա եղել է իշխանությունների կողմից ազգայնացված ունեցվածքը վերադարձնելու հարցերով հանձնաժողովի անդամ և նպաստել է, որ գործարար Գեորգե Ստելիանը խոշոր փոխհատուցում ստանա միապետության տապալումից հետո, իբր՝ ունեցվածքի խոշոր կորուստի դիմաց: Այդպիսով՝ նա պետությանը 62,5 մլն եվրոյի վնաս է հասցրել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բայդենն Ուկրաինային խոստացել է ԱՄՆ-ի օգնությունն ու աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Իրաք-Թուրքիա. նավթ՝ փեշմերգին աջակցելու դիմաց’