Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքները

403

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է գերմանական միջազգային հեռարձակող «Գերմանական ալիքի» (Deutsche Welle) աշխատանքը երկրում՝ ի պատասխան Գերմանիայում RT DE հեռուստաալիքի հեռարձակման արգելքի։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Deutsche Welle-ի ռուսաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը չեղարկվում է, թղթակցության կետը փակվում է, արբանյակային և այլ կարգի հեռարձակումը դադարեցվում է, նաև ընկերությունը օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց է սկսվում։ Մինչ այդ գերմանական մեդիաընկերությունն այդ կարգավիճակը չուներ։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նախատեսվում է « կազմել ԳԴՀ-ի պետական և հասարակական կառույցների այն աշխատակիցների ցուցակը, ովքեր առնչություն ունեն RT DE հեռուստաալիքի հեռարձակաման սահմանափակմանը և ռուսաստանյան մեդիաօպերատորի նկատմամբ այլ ճնշումներ գործադրելուն»։ Նրանց մուտքը ՌԴ կարգելվի։

«Պատասխան քայլերի հաջորդ փուլերը կհրապարակվեն իրենց ժամանակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Շնորհակալություն, հարազատս»,- արձագանքել է RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊեկինում մեկնարկել են XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը
Հաջորդ հոդվածըԲելառուսի ԱԳՆ-ն մեղադրում է Ուկրաինային