‘Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել միջուկային գագաթնաժողովին’

908

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ չի մասնակցի 2016 թ. Չիկագոյում անցկացվելիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի պատվիրակությունը ներկա չի եղել առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հանդիպմանը:

Նախագահ Օբաման գագաթնաժողովի անցկացումը կարևոր միջոց է համարում միջուկային ահաբեկչության դեմ պայքարում:

Associated Press-ի տեղեկություններով՝դիվանագետների համար  գագաթնաժողովը բոյկոտելու վերաբերյալ տեղեկատվության աղբյուր է ծառայել Վաշինգտոնին, ինչպես նաև մյուս մասնակից պետություններին Մոսկվայի ուղարկած նոտան: Դիվանագետներից մեկը տեղեկացրել է, թե նոտայում նշվում է, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին՝ նրա քաղաքական բաղադրիչների պատճառով: Ռուսաստանը պնդում է, որ բանավեճերը պետք է տեխնիկական բնույթ կրեն, իսկ նման գագաթնաժողովն էլ պետք է նախաձեռնվի ոչ թե մեկ առանձին պետության, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները աճել են ‘
Հաջորդ հոդվածը‘Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը’