Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Սուդանին՝ երկրում իրավիճակը կարգավորելու հարցում

294

Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցելու Սուդանին՝ ներկա դժվարությունները հաղթահարելու և խաղաղություն հաստատելու հարցում։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան  միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված աֆրիկյան երկրում իրավիճակին։

«Կցանկանայինք հաստատել Ռուսաստանի Դաշնության անխախտ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամական Սուդանին՝ ներկա դժվարությունները հաղթահարելու և խաղաղության ու կայուն զարգացման ուղի վերադառնալու հարցում»,- ընդգծել է դիվանագետը։

Եվստիգնեևան նաև նշել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները չեն կարողացել լրիվ կասեցնել ռազմական գործողությունները երկրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանի մասնակցությամբ ուղիղ եթերը ընդհատվել է
Հաջորդ հոդվածը«Արսենալի» զարգացումն Արտետայի օրոք ակնհայտ է