‘Ռուսաստանի ԱԳՆ. Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ’

978

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ի տաբերություն ԱՄՆ-ի՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ «ելնելով երկկողմ շահերից»: Այդ մասին Լավրովն ասել է՝ նոյեմբերի 19-ին պետդումայում «կառավարական ժամի» ընթացքում ելույթ ունենալիս, հաղորդել է РИА Новости-ն:

«Հենց դա է մեր արտաքին քաղաքականության ողջ իմաստը, որ մենք ոչ թե ինչ-որ կամայական սկզբունքով ենք պատրաստ համագործակցել մեր գործընկերների հետ, այլ այնտեղ, որտեղ մեր արմատական շահերը համընկնում են՝ նույն պայքարը ահաբեկչության դեմ, «Իսլամական պետության»  և այլ խմբավորումների դեմ, որոնք ահաբեկում են ամբողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Լավրովը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «մեծ տերությանը հարիր չէ սպառողական մոտեցումը իր գործընկերների նկատմամբ»: «Այնտեղ, որտեղ դուք ինձ պետք եք, շարունակեք ինձ օգնել, խնդրում եմ, իսկ այնտեղ, որտեղ ես ուզում եմ ձեզ պատժել, դուք պետք է ենթարկվեք ինձ»,- ընդգծել է Լավրովը: Նախարարը նաև նշել է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցվի համագործակցությունը զինված ուժերի վերաբերյալ տվյալների փոխանակման ոլորտում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես մտադիր չէ միակողմանիորեն արևմտյան գործընկերներին նման տեղեկություններ հաղորդել: փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում արձանագրվել է ծննդաբերության աճ’
Հաջորդ հոդվածը‘350 մլն դրամ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համար’