Ռուսաստանն արգելել է Մոլդովայի 11 պատգամավորների մուտքը

225

Ի պատասխան Մոլդովայում ռուսալեզու լրատվամիջոցների հետապնդմանը՝ Ռուսաստանը արգելել է այդ երկրի իշխող Գործողության և համերաշխության կուսակցության խորհրդարանական 11 պատգամավորների մուտքը Ռուսաստան։

Այդ մասին տեղեկացրել է մոլդովական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Զախարովը։

Այս տարի Մոլդովայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովը դադարեցրել է մոլդովական 12 հեռուստաալիքների արտոնագրերը, արգելել է ռուսաստանյան հեռուստատեսության հեռարձակումը և արգելափակել է տասնյակ լրատվական կայքեր։

Ինչպես պարզաբանել է տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացան, այդ ԶԼՄ-ները սպառնալիք են ներկայացնում հանրապետության տեղեկատվական անվտանգությանը և անկայունության լրացուցիչ աղբյուր են հանդիսանում Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողքին։

Նախորդ հոդվածըԿիսիդան հանձնարարել է պատրաստվել անկանխատեսելի իրավիճակների
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթն ընդամենը հանգստացնող դեղահաբ է