Ռուսաստանն իր դիվանագետներին տարհանում է Ուկրաինայից

664

Ռուսաստանի դեսպանատան և հյուպատոսությունների անձնակազմերը Ուկրաինայի տարածքից կտարհանվեն մոտ ժամանակներս, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ինչպես հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը, 2014 թվականից (Ղրիմի անեքսիայից և Դոնբասում իրավիճակի սրման մեկնարկից) հետո Կիևում Ռուսաստանի դեպանությունը և Օդեսայում, Լվովում և Խարկովում՝ գլխավոր հյուպատոսությունները, բազմիցս հարձակումների են ենթարկվել։

Ուկրաինայում ռուսաստանցի դիվանագետների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչել, հրկիզվել են նրանց ավտոմեքենաները, իսկ Կիևը դրան չի արձագանքել, պնդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Ստեղծված իրավիճակում մեր առաջնահերթ խնդիրն է հոգ տանել ռուսաստանցի դիվանագետների և դեպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին։ Նրանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել նրանց Ուկրաինայից, ինչը կիրականացվի մոտ ժամանակներս»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը Եվրոպային խնդրում է «բառի բուն իմաստով՝ վերցնել Ուկրաինան»
Հաջորդ հոդվածըՅուրովան սխալ է համարում Պուտինին պատժացուցակում չընդգրկելը