‘Ռուսաստանն Ուզբեկստանին է հանձնել մարդկանց առևտրի մեջ կասկածվող տղամարդուն’

1251

Ուրալի տրանսպորտային դատախազությունն ապահովել է Ուզբեկստանի քաղաքացու արտահանձնումը, որը հետախուզման մեջ էր՝ մարդկանց առևտրով զբաղվելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացին 2012 թ. խաբեությամբ ձեռք է բերել հայրենակցի վստահությունը և նրան առաջարկել բարձր վարձատրվող աշխատանք: Տեղ հասնելուն պես նա սպառնալիքներով վերցրել է տուժածի անձնագիրը, ապա նրան վաճառել է Ադրբեջանի քաղաքացիների՝ հարկադիր շահագործման նպատակով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության հայցը՝ տղամարդուն արտահանձնելու վերաբերյալ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն հրատարակելու է իր ասույթների ժողովածուն’
Հաջորդ հոդվածը‘Կեմերովոյում ոստիկաններին կսովորեցնեն սալսա պարել՝ սթրեսի դեմ պայքարելու նպատակով’