Ռուս մարզիկները կկարողանան մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին

320

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանը և Բելառուսը ներկայացնող մարզիկներին թույլատրել է չեզոք կարգավիճակում մասնակցել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:

Մարզիկները պարտավոր են ստորագրել մասնակցության նորացված պայմանները և հարգել օլիմպիական շարժման խաղաղ առաքելությունը: Մասնակցության հնարավորությունից կզրկվեն այս մարզիկները, որոնք ակտիվորեն աջակցում են ռազմական գործողություններին կամ պայմանագրեր ունեն զինված ուժերի ու ազգային անվտանգության մարմինների հետ:

Ռուսաստանն ու Բելառուսը ներկայացուցիչներ կունենան միայն անհատական մարզաձևերում և զրկված կլինեն ցանկացած խորհրդանիշի ցուցադրումից, այդ թվում՝ դրոշի ու օրհներգի։

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Նախորդ հոդվածըԱլոնսոն խոսել է իր ապագայի մասին
Հաջորդ հոդվածըElllobregat Open Chess 2023․ Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է