‘Սաակաշվիլիին Ուկրաինայում մերժել են փախստականի կարգավիճակ տալ’

2445

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Պետական միգրացիոն կոմիտեն մերժել է փախստականի կարգավիճակ տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար, «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին:

«Մենք նորություն ունենք: Եթե նախկինում ես հայտարարել էի, թե Սաակաշվիլին ունի մի կարգավիճակ, որն անհնար է դարձնում նրա արտաքսումը կամ արտահանձնումը ցանկացած ձևով, ապա այժմ Պետական միգրացիոն ծառայությունը նրան մերժել է փախստականի կարգավիճակ տալ, որի համար նա դիմել էր, և պարոն Սաակաշվիլին չի դիմել դատարան՝ այդ որոշումը բողոքարկելու համար»,- Կիևում լրագրողներին ասել է Լուցենկոն:

Այդպիսով, ըստ դատախազի՝ «որևէ հատուկ հանգամանք չկա», որը կարող է խոչընդոտել Սաակաշվիլիի արտաքսմանը կամ արտահանձնմանը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 3 անձ, մեկը՝ կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘ԲՆ-ն արջերի պահման մասին’