‘Սաակաշվիլին Կիևի ցույցարարներին խոստացել է նախագահի թեկնածու «ժողովրդից»’

1924

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, որ գտնվում է Նիդեռլանդներում, տեսակապով դիմել է Կիևում ցուց անող իր կողմնակիցներին: «Մենք կունենանք նախագահի մեր թեկնածուն, ժողովրդի միջից»:

Քաղաքական գործիչը նշել է, որ կներկայացվեն նաև թեկնածուներ Ուկրաինայի խորհրդարանի և կառավարության համար: «Մենք երբեք ոչ մեկի հետ գործարքի մեջ չենք մտնի»,- հավաստիացրել է Սաակաշվիլին:

Նա հիշեցրել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա:

Ուկրաինայում խորհրդարանական և նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2019 թվականին:

Մինչ այդ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության կազմակերպած «Հանուն ապագայի» երթի մասնակիցները կիրակի օրը Կիևում կայացած հանրահավաքում բանաձև են ընդունել, որով պահանջել են  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հրաժարականը, և հայտարարել են քաղաքացիական դիմադրության կոմիտեներ և ուղիղ գործողության խմբեր ստեղծելու մասին: Փաստաթղթում նաև հայտարարվում է հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին, որը «շատ արագ կարգուկանոն կհաստատի երկրում»:

Փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանում մարդատար ինքնաթիռ է կործանվել’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. ԵՄ-ն ընդլայնում է իր ազդեցությունը՝ վերջնագրեր ներկայացնելով’