‘
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փոխանցում է, որ ՍԱՊԾ-ն, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22.000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
«Պարզվել է, որ արտադրող եւ արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ պահպանում իրականացնող անձանց եւ տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:
Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է ՍԱՊԾ հաղորդագրության տեքստում:
‘