‘«Սասնա Ծռեր»-ի դատ. Փաստաբաններին քաշքշել են, մեկ անձ բերման է ենթարկվել’

4536

Ա1+-ի փոխանցմամբ, այսօր «Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ դատարանի բակից բերման է ենթարկվել Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը պատմել է, որ Դավիթ  Եղիազարյանին դատարանից  բռնությամբ են դուրս հանել,  երբ բակում գտնվող փաստաբանները փորձել են նրան օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Տիգրան Հայրապետյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի եւ իր վրա ու քաշքշել են նաեւ իրենց:

Ըստ Արայիկ Պապիկյանի՝  իրենց մայթի մի հատվածում  սահմանազատել են՝ թույլ չտալով ոչ օգնել քաղաքացիներին, ոչ մոտենալ:

Այնուամենայնիվ Դավիթ Եղիազարյանին բերման ենթարկելուց հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժանմունք են գնացել՝ բերման ենթարկված Դավիթ Եղիազարյանին իրավական օգնություն տրամադրելու համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյան. պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել’
Հաջորդ հոդվածը‘Լոս-Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմների» հեղինակի մտահղացած թանգարանը’